Նուբարաշենի աղբավայրում էլի աղբ է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14։44-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրից ծուխ է նկատվում։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։49-ին, մարվել՝ 19։34-ին։ Մոտ 400-500 քմ տարածքում այրվել է կենցաղային աղբ։