Լավրովն ու Աբդոլլահիանը զրուցել են «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում զրույցել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ ՏԱՍՍ գործակալությունը և ՌԴ ԱԳՆ-ի վրա հղումով։
«Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զրույց են ունեցել Հարավային Կովկասի հարցով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման շրջանակում», - նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպել են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ): Հանդիպումն արդեն մեկնարկել է։