Իվանիշվիլին 1 մլրդ եվրո Է փոխանցել «Քութայիսի համալսարանական համալիրի» կառուցման համար
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո Է փոխանցել «Քութայիսի համալսարանական համալիրի» կառուցման գործընթացի համար: Նման հաղորդագրություն է հրապարակվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Իվանիշվիլիի պաշտոնական էջում:
Ինչպես տեղեկացնում է «EADaily»-ն, 140 հեկտար հողատարածության վրա կառուցվող «Քութայիսի համալսարանական համալիրի» շինարարությունն ընթանում Է Իմերեթի տարածաշրջանի խորհրդարանական քաղաքում: Համալիրը նախատեսված է 60 հազ ուսանողների համար:
Նախատեսվում է, որ ուսանողների առաջին հոսքը կընդունի 2019 թվականին:
Zham.am