Մեր իրականության մեջ տեղ են գտնում վատաբանությունն ու անտարբերությունը երկրի բարիքի նկատմամբ. Կաթողիկոս
Դիտել նաև
Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու
Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը
Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են
Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս
Իշխանությունը նպատակ ունի մինչև Ամանոր հեռացնել կաթողիկոսին. առաջին «պլանում» Արշակ Սրբազանն է
«Մեր իրականության մեջ ցավոք տեղ են գտնում վատաբանությունն ու անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտանեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև՝ հանձնառության ոգին:
Պատասխանատվությունը ստորադասվում է իրավունքին, անզուսպ պահվածքն ու վիրավորանքը ընկալվում է որպես քաջություն: Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը հաճախ ի չարս է գործադրվում ճշմարտությունն աղավաղելու, կողմնակալ տեսակետներ տարածելու համար: Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, և մենք դժվարանում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

