«3+3»-ը դարձավ «3+2», Վրաստանը չի՞ մասնակցի
Վրաստանը վաղը չի մասնակցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հաղորդում է hraparak.am-ը, հղում անելով Վրաստանի «Առաջին ալիքին», որին այդ մասին հայտնել են իրենց արտաքին գործերի նախարարությունից: «Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը բխում է ռուսական գործոնից»,- նշել է վրացական կողմը։
Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Այդ հանդիպմանը նույնպես Վրաստանը չի մասնակցել։