Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Իրական մեղավորի հրաժարականը պահանջողին պատժում են, որ մյուսները չպահանջեն. «Կարճ ասած»

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարում անդրադարձել է Լևոն Քոչարյանի «գործին» առնչվող պատվերակատար դատավորին և այլ հանգամանքների. «...Ո՞վ չգիտի, որ Արցախի հանձնման մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ բայց մի խումբ արցախցիներ գնացել էին լրիվ սխալ հասցեով՝ Արցախի ներկայացուցչություն ու իրենց պես գաղթական նախագահից բաներ էին պահանջում՝ անգամ նրա պատասխանը չլսելով։ Ի՞նչ կապ ունեն այդ թեմայի ու իրավիճակի հետ էկրանի այս մարդիկ, որոնց իսկի դեմքներն էլ չեք ճանաչում։ Շատ ուղիղ կապ։ Էն մարդիկ են, ովքեր ապահովում են այսօրվա էս վիճակը, որ Արցախցիները տեղահանված են ու ոչ թե գնում են իրական մեղավորի հետևից, այլ լրիվ ուրիշ հասցեով ու լրիվ ուրիշ պահանջներով։ Այլ հարց է, որ էդ մարդիկ ուղղորդված են, ինչ-որ մարդկանց պաշտոնի և այլնի համար են անում։
Հիմա բացատեմ, թե դա ոնց եղավ․ վերցնեմ Լևոն Քոչարյանի գործը, կոնկրետ որով զբաղված էին այս մարդիկ։ Լևոն Քոչարյանի կալանքը երկարացվեց, ավելի ճիշտ՝ պատիժը։ Բոլորը ճանաչում են Լևոն Քոչարյանին։ Համաձայն չլինելով Հայաստանի իշխանության քաղաքականության և նրա խայտառակ արդյունքների հետ, վեր էր կացել և պահանջձում էր հրաժարական։ Իսկ ո՞ւմից պետք է պահանջեր։ Իշխանությունը կարողացավ էդ բողոքի ձայնը բարձրացնողին պատժել այ էս մարդկանց շնորհիվ։ Իրական մեղավորին, էս աղետին հասցնողին պահանջ ներկայացնողը, ուղիղ նրան հրաժարական պահանջողը արժանանում է խիստ պատժի։ Դրա համար էլ իրական մեղավորի անունը տալ շատերը վախենում են ու այլ մարդկանց են պահանջ ներկայացնում։ Այս պատժիչ մեխանիզմի մեջ ներգրավված մարդկանց տեսակը քիչ է․ ինչո՞ւ եմ վստահ, որ փոքրամասնություն են։ Որովհետև անընդհատ նույն մարդկանց ենք տեսնում։
Լևոն Քոչարյանը նստած է ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա։ Ոստիկաններն ասել են, որ իրենց օրինական պահանջին չի ենթարկվել ու ծեծել է իրենցից 4-ին։ Իրենք ծեծել են, իրենք ցուցմունք են տվել, կալանավորված է։ Ոստիկանության ցուցմունքները որևէ փաստով հիմնավորված չեն, բայց փաստերով հիմնավորված է հակառակը, որ ծեծել են ոստիկանները։ Լավ, մտածում եմ, ի՞նչ մոտիվացիա պետք է ունենա ոստիկանը ստելու համար․ աչքիս ընկնում է մամուլի հրապարակումը, որ ոստիկանին խոստացել են բերետավորների հրամանատարի պաշտոնը։ Մտածում եմ՝ հանուն պաշտոնի, կարելի՞ էր։ Բայց աչքիս առաջ են գալիս միանգամից հարյուրավոր մարդիկ, որոնք հանուն պաշտոնի երկիր հանձնեցին։ Լևոն Քոչարյանին կալանքի տակ պահելու համար կաշվից դուրս է գալիս ոստիկանությունը։ Անկեղծորեն, պատճառը չեմ հասկանում, ասենք Լևոն Քոչարյանը 2 ամիս ավել նստեց, Վահե Ղազարյանի օգուտը ո՞րն է։
Ոստիկանության կեղծ ցուցմունքների հիման վրա գործը կազմել ու տարել է դատարան Քննչական կոմիտեի քննիչ Հակոբ Շահբանդարյանը։ Իր անունը համացանցում փնտրելիս մի աղմկահարույց դեպքի կհանդիպեք․ նա կալանքի տարավ Արցախը, մեր հողը ու այդ քննիչին պաշտպանելիս զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանեին։ Բարոյական արժեքների անկում է։ Գիտե՞ք որ դեպքին է նման, էն որ Արմեն Չարչյանը վիրահատել էր ու փրկել Սասուն Խաչատրյանի հոր կյանքը ու որպես փոխհատուցում՝ Սասուն Խաչատրյաը նրան կալանքի տարավ։ Ու քննիչը, որ իր փոխարեն կռվողի, կյանքը զոհածի մորը կալանավորել է, բա իր ՆԻկոլի դեմ պայքարողին ի՞նչ կանի։ 
Եվ ուրեմն, սրանց համատեղ ուժերով, դատավոր Մասիս Մելքոնյանը երեկ երկու ամսով երկրաձգեց Լևոն Քոչարյանի կալանքը։ 15 ժամ դատական նիստից հետո նա ընդամենը 30 րոպե մտածեց ու որոշեցերկարաձգել։ Պաշտպանների բողոքը հաշվի չառավ, բայց մեկին մեկ ընդունեց այն, ինչը բերել էին դատախազն ու քննիչը։ Ո՞վ էր դատախազ Արթուր Դանիելյանը․ այն հայտնի երիտասարդն էր, որը Նիկոլ Փաշինյանի որդու գործով պահանջում էր կալանավորել հերոսի մորը։ Փաշինյանի օգնականից գլխավոր դատախազ դարձած տիկինն էլ կրծքանշան էր տվել։
Նախապես բոլորը գիտեին ինչ որոշում է կայացնելու Մասիս Մելքոնյանը։ Կան դատավորներ, որ վստահ ես՝ ինչ որոշում էլ կայացնի, կլինի օրենքով և խղճի մտոք․ բայց կան նաև Մասիս Մելքոնյան դատավորներ, որոնք կատարում են իշխանահաճո որոշումներ։ Ո՞վ է Մասիս Մելքոնյանը, կհարցնեք, որը ոստիկանի կեղծ ցուցմունքով կալանք տվեց։ Մինչ դատավոր դսառնալը, իրեն ճանաչեմ եմ որպես նարդու մրցաշարի կազմակերպիչ։ Հետո զբաղվել է ձեռներեցությամբ, հետո երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այդ մարդը մտավ Փաշինյանի կոալիցիոն գործընկեր Արամ  Սարգսյանի կուսակցություն, դարձավ պատգամավորի թեկնածու, ձախողվելուց հետո դարձավ դատավոր։ Միակ դատավորը Հայաստանում Մասիս Մելքոնյանն է, որի հրամանն անգամ Վահագն Խաչատուրյանը չի տվել, քանի որ անցնում է քրեական գործով։ Զավեշտալի է հնչում, չէ՞․ դատավորը անցնում է քրեական գործով։ Մամուլում կարդում ենք, որ ճանաչված դերասանուհին նրան մեղադրում է բիզնեսից ու քաղաքականությունից դատավոր անցնելու ճանապարհին իր գումարները գողանալու կամ շորթելու մեջ։ Քրեական գործը վրան որ դատավոր է նշանակվել, արդյո՞ք նշանակողի մտքում հենց այն չի եղել, որ կկատարի իշխանության բոլոր ցանկությունները։
Մասիսի Մելքոնյանը իրավունք չուներ քննելու ոչ միայն Լևոն Քոչարյանի, այլև ընդհանրապես, բողոքի ակցիաներից բերման ենթարկված որևէ քաղաքացու գործ։ 2022 թվականին, երբ մեր երկրում Դիմադրության շարժման ակցիաներն էին, ինքն էլ նիկոլական քաղաքական գործիչ էր, մեղադրում էր ակցիայի մասնակիներին, քննադատում էր։ Հիմա նա դատավոր է և իր մոտ կալանքի թույլտվության համար բերում են նույն թեմայով բողոքի ակցիաների մասնակիցների։ Ի՞նչ կանի։ Ասեմ՝ հերթով կալանք է տալիս։ Մասիսի Մելքոնյանը իր ելույթներում Ռոբերտ Քոչարյանի մասին նիկոլավարի խոսում է, ու քննում է Քոչարյանի տղու գործը։ Սա պլենտուսից ներքև է, երբ քո քաղաքական հակառակորդից քո չստացված քաղաքական կարիերայի համար վրեժ ես լուծում իր որդու միջոցով։ Մասիս Մելքոնյանը մի քանի ամսվա դատավոր է ընդամենը ու նրա վարկանիշը մինուսով է։ Կազմակերպում էր նարդու առաջնություն զոհված ազատամարտիկների հիշատակի համար, բայց կայացնում է որոշումներ՝ նրանց արած գործը վարի տված Նիկոլի օգտին։
Նույն օրը, որ Մասիս Մելքոնյանը կալանավորում է Լևոն Քոչարյանին, վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն էլ մերժում է առաջին կալանքի վերաբերյալ բողոքը։ Հարյուր տարվա դատավոր է ու որ իր մասին փորձում ես բան գտնել համացանցում, միայն սկանդալներ են․ քաղաքացուն կալանք է տալիս, բայց գործը կարճվում է, Մատաղիսի գործով 3 երիտասարդների ցմահ էր տվել, բայց գործը կարճվեց։ Իսկ իր դատական սխալների համար եվրադատարանը 50 հազար եվրոյի որոշում կայացրեց ընդդեմ ՀՀ-ի: Այս մարդն անգամ արդարադատության խորհրդի կողմից նկատողության էր արժանացել: 2019 թվականին առնչություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ապօրինի հարւցված քրեական գործի հետ, պահանջեցին ինքնաբացարկ, որովհետև իր տան անդամը՝ որդին, մասնակցում էր ընդդեմ Քոչարյանի ակցիաների։ Ինքնաբացարկ չտվեց, հետո մի քանի խայտառակ գործեր էլ քննեց, ու որդին դարձավ դատավոր։ Հենց իր էդ տղան ասում էր՝ դատավորների 90 տոկոսը կամակատարներ են, պետք է փոխվեն։ Խնդրեմ, փոխվեցին, իր հերը մնաց, ավելացան ինքն ու Մասիսը։ Էս էլ ձեր ռեֆորմը։
Ժողովուրդ ջան, կրկնում եմ, այս մարդիկ Հայաստանի իրավական համակարգի էն քիչ կերպարներն են, որոնցով Նիկոլ Փաշինյանը կարողանում է էն քաղաքականությունը իականացնել, որ հանրության մեջ ֆիքսված է որպես դավաճանություն։ Համակարգում մնացածը հրաժարվում են՝ հասկանալով ինչ է կատարվում։
Ու իրանց գործունեությանհիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի մեկ նախադասություն՝ կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Էսքանից հետո ո՞նց մտնես քրեական գործի մեջ։ Պետք է օրենքի գերակայությանը հետևեին, լծված են քաղաքական դրդապատճառով կալանքի տակ պահելու գործին։ Եթե ադրբեջանցի էլ լինի էս մարդկանց ղեկավարը, նրա ցուցումով էլ հայի նկատմամբ կանեն այն, ինչ անում են հիմա։ Ու էդ հրաման տվողը կնայի ու կխնդա ոնցոր էսօր անում ա Նիկոլը։ Բոլորին կխառնի իրար ու կիշխի։
Կարճ ասած՝ գամ խոսքիս սկզբին, էկրանի էս կերպարները ուղիղ համեմատականն են մեր այսօրվա վիճակի, 120 հազար գաղթականների, Արցախի ներկայացուցչության վրա էսօրվա գրոհի։ Բռնում են ում պետք է, բռնում են մարդկանց, որոնք ակտիվ են, ակտիվ պայքարող են, իրական հասցեով են դիմում իրենց բողոքը, որոնք անձնական կորուստ են ունեցել Արցախը հանձնելու պատճառով ու արդյունքում մարել են տալիս իրական ցասումը։ Էն մարդիկ, որոնք այս ամենի մեղավորներն են, պետք է իրականում չկարողանային փողոց դուրս գալ, պետք է տանն էլ ամոթանքի արժանանային, պետք է իրենց զավակներն ասեին քո պատճառով մենք դավաճան ենք մեզ զգում։ Բայց իրենք կան, որովհետև կա իրավական ու քաղաքական բեսպրեդել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>