Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժությունների են պատրաստվում
Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունները տեղի կունենան Նախիջևանում։ News.am-ը հաղորդում է, որ զորավարժությունները կոչվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Համատեղ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-26-ը՝ երկու երկրների ռազմական անձնակազմի, ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների մասնակցությամբ։