«Առաջիկա օրերին Ստեփանակերտում տեղադրվելու է Հեյդար Ալիևի արձանը». Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ադրբեջանում պատրաստվում են առաջիկա օրերին Ստեփանակերտի կենտրոնում՝ Ստեփան Շահումյանի արձանի փոխարեն Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը։ Որոշումն արդեն ուժի մեջ է մտել, շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Մեր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամայր եկեղեցուց մինչև հրապարակ իջնող Վազգեն Սարգսյանի անվան գեղեցիկ պողոտան փոխվել է Նուրի փաշայի անունով, «Պիտաչոկից» մինչև Ազատության հրապարակ՝ «Կալչեվոյ» հասնող Ազատամարտիկների պողոտան՝ Ադրբեջանի պողոտա, Թումանյանի փողոցը՝ Ռասուլզադեի փողոց, Հեքիմյան փողոցը՝ Ահմեդ Ջավադի փողոց, դեպի «Դեդո-բաբոյի» արձան տանող Մեսրոպ Մաշտոցի փողոցը՝ Բաքվի փողոց։ Ամենակարևորը, Ստեփանակերտի «Երևան» հյուրանոցի անունը պահպանել են՝ վերափոխելով «Իրեվան»։ Սպասենք Ստեփանակերտի դպրոցներից մեկը Նիկոլ Փաշինյանի անունով կոչելուն»: