Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան

Ֆուտբոլային խայտառակ հաշիվները՝ թվերով, ու ՀՖՖ ընտրությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական ֆուտբոլի խայտառակ ցուցանիշների թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմն են: Տարիներ շարունակ մամուլը գրել է, 15 մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող այս հիմնարկում կատարվում են տարօրինակ իրադարձություններ, ու տպավորություն է, որ բացարձակ երկրորդական տեղում է ֆուտբոլը, եւ առաջ է մղվել կոմերցիան ու բիզնեսը:
Շրջանառվել ու շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ շինարարությունների հետ կապ ունեն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչներ Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը: Մամուլը գրեց, թե այս տարիների ընթացքում ինչքան են հարստացել ՀՖՖ ղեկավարները (կառուցել են տներ, գնել են թանկարժեք մեքենաներ եւ այլն): Իրավիճակի աբսուրդն այն է, որ ֆուտբոլը սրբություն համարող ֆուտբոլասերները, 2050թ.-ին ֆուտբոլի ազգային հավաքականի համար մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանն ու այլ «օբյեկտիվ հայրենասերներ» թքած ունեն, թե ինչ է կատարվում. նրանք հարցեր չեն տալիս այս ամենի թիվ մեկ մեղավորին:
Ավելին՝ իշխանությունն արդեն իսկ գծել է, թե ինչպես պետք է այս տարվա դեկտեմբերին կազմակերպի Արմեն Մելիքբեկյանի վերընտրությունը: Տեղեկություններ են հասնում, որ ազգային հավաքականների խայտառակ արդյունքների ֆոնին՝ Արմենի՝ գոյություն չունեցող վարկանիշը բարձրացնելու համար նախատեսվում է հայտարարել Ազգային մարզադաշտ կառուցելու մասին, ավելին՝ տալ կոնկրետ տվյալներ, թե որտեղ է կառուցվելու ու ինչ տեսք է ունենալու այն:
Կարեւոր չէ, թե կլինի նոր մարզադաշտ, թե ոչ, կարեւորը հերթական անգամ հասարակությանը կներկայացվի գեղեցիկ, սակայն վիրտուալ մի բան, ինչպես դա արվել է նախկինում բազմիցս, իսկ մինչ այդ մեր հավաքականները կխայտառակվեն ամենուր: Հույս ունենալ, որ Մելիքբեկյանը կամովին կհրաժարվի այդ պաշտոնից, կընդունի, որ ձախողել է, ու ներողություն կխնդրի, ապարդյուն է:
Իսկ հիմա թվերով. Մելիքբեկյանի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ 17 տարեկանների հավաքականը վերջին 12 խաղերից պարտվել է բոլոր 12-ը, ընդունել է 53 գոլ, խփել՝ 3-ը:
19 տարեկանների հավաքականում իրավիճակն ավելի վատ է. նախ՝ այստեղ հրավիրված են 7 ֆուտբոլիստներ դրսից, վերջին 12 խաղերում չեն ունեցել թոփ մրցակիցներ, պարտվել են 8 խաղ, հաղթել՝ 2-ը, եւ 2 խաղ ավարտել ոչ-ոքի, հանրագումարում բաց են թողել 34 գոլ, խփել՝ ընդամենը 9-ը:
Ամենաողբերգական վիճակում 21 տարեկանների հավաքականն է. այս տղաները պետք է փոխարինեն ազգային թիմին ու համարվում են ռեզերվը, իսկ վիճակն այսպիսին է. 24 խաղից պարտվել են 21-ում, 1 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ տանը հաղթել են Լյուքսեմբուրգին ու Ֆարերյան կղզիների իրենց հասակակիցներին, սակայն նույն թիմերին մրցակցի հարկի տակ պարտվել են: 21 տարեկանների ազգային թիմը 24 խաղերում բաց է թողել 70 գոլ, խփել՝ 13-ը:
Այս տարի մեր երիտասարդական հավաքականը եվրոպական վարկանիշային աղյուսակում գավավիժել է ամենաստորին հորիզոնականներ, «Եվրո 2026»-ի վիճակահանությանը հայտնվել է նույն զամբյուղում Սան Մարինոյի, Ջիբլարթարի ու Անդորրայի հետ»։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>