Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ)
22
Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Թրամփի շատ սիրելի գործընկեր Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա, ԱՄՆ ղեկավարությունը հիացած է «դեմոկրատիայի» այդ հրաշալի դրսևորմամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ Եպիսկոպոսաց հավաքի խիստ հանդիմանանքն ու հորդորները կսթափեցնե՞ն հակաեկեղեցական արշավանքի ելած Փաշինյանին ու հերձվածի դիմողներին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհավորեց Իվանիշվիլու 70-ամյակը՝ նշելով, որ նրա ջանքերի արդյունքում երկիրը փրկվեց մեծ չարիքից Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Պատերազմ Արցախում
Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ) Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան Տեղի է ունեցել «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը (տեսանյութ) Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը Իրան-ամերիկյան բախnւմը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը Մենք միասնաբար հասնելու ենք իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անթրաշամանուկը և մյուսները․ Տիգրան Ավինյանի կերպարը (տեսանյութ) Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետևողականությամբ և նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված և հաջողությամբ խաբեն. Աշոտյան Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ ՀՀԿ-ն հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացնի ապրիլի 4-ին «Քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին». Սերգեյ Շոյգու Բժիշկը՝ «կյանք փրկողից» մինչև «ամբաստանյալ». Ո՞վ է պաշտպանում նրանց, ովքեր պաշտպանում են մեզ Ներգաղթային վիզայի դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան Ահա այսպիսին են մայրաքաղաքի կանգառասրահները (տեսանյութ) Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբան (տեսանյութ) Քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ավտոտնակները (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են

Զելենսկուն զենք, փող, իսկ Նիկոլին՝ ծափեր ու բանաձևեր․ բա արդա՞ր է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ունեցած ելույթին, մասնավորապես, նշել. «...Ամենամանր հարցն այն էր և դրան չեմ անդրադառնա, թե ինչու էր ընտանյոք հանդերձ իմ ու ձեր հաշվին ճամփորդության մեկնում։ Չեմ անդրադառնա, որովհետև այդպես անում են բազմթիվ ՔՊ-ականներ, ո՞ւմից է պակաս Նիկոլը․ թեև միջազգային փորձում բազմաթիվ դեպքեր կան, երբ պետության հաշվին չտեսություն արած պաշտոնյաները պաշտոնանկ են արվել։ Բայց դա եղել է ժողովրդավար երկրներում։ Կանդրադառնամ Փաշինյանի ելույթին ու «խելահեղ» ծափերին։ Նիկոլ Փաշինյանի ելույթը․․․ Ես չգիտեմ՝ ինչ բառերով բնորոշեմ, որ կոպիտ չհնչի, բայց հասկացվի, որ առնվազն ոչ մի բան էր։ Վստահ եմ՝ քչերդ եք ծանոթ՝ դատելով նրանից, որ ելույթի դիտումները տարբեր հարթակներում շատ քիչ են, իսկ հեռուստացույցի էկրանին նրա դեմքը տեսնելիս, մարդիկ բնազդաբար փոխում են ալիքը սովորաբար։
Փաշինյանը ժողովրդի անունից Եվրոպական խորհրդարանը ճանաչում էր որպես մի մարմին, որը Հայաստանին, Արցախին ու հայերին բաժին հասած բոլոր փորձությունների ժամանակ խոսել է ճշմարտության լեզվով: Քո՛ անունից կարող ես նման բան ասել, բայց ժողովուրդը արդյո՞ք նման ընկալում ունի։ Ժողովուրդ ջան, ձեզանից ովքե՞ր են եվրոպական խորհրդարանը ու ամբողջ Եվրոպան համարում Ղարաբաղի ու Հայաստանի մասին ճշմարտության լեզվով խոսող։ Վերջին մեկ տարին ինքը ո՞ւր էր, բացի բլոկադան անհետևանք դատապարտելուց, ի՞նչ է արել։ ԵԽԽՎ-ն օրերս բանաձև է ընդունել ու ընդամենը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը չի հարգել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր հանձնառությունը։ Էս ա, սրա համար հայ ժողովուրդը շնորհակալ ա՞։ Բանաձևն ի՞նչ է տալու։ Ոչ մի բան։ Դրանք չգիտե՞ն, որ էսօր ուժի ժամանակներ են։ Գիտեն, դրա համար էլ Արցախի մասին բանաձև ընդունած էդ եվրոպական երկրները Ուկրաինային միլիարդների զենք են տալիս, իսկ մեզ՝ որպես աջակցություն, բանաձև։ Իսրայելին միլիարդների զենք են տալիս, մեզ՝ բանաձև։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Արցախ է այցելում․ ինչի՞․ բա էդ 30 տարի ո՞ւր էր, սպասեց հանձնեն ու այցելի՞։ Գնում է ի՞նչ անի, տեսնի,որ էթնիկ զտման արդյունքում ադրբեջանական դրոշակներ են երկրով մե՞կ, թե տեսնի ոնց են խաչերը հանում հնագույն կոթողների վրայից։ Ե՞վ, ի՞նչ է դրանից հետո սպասվում Ալիևին։ Եվրախորհրդարանի պաշտոնյան Նիկոլի ելույթից հետո ծափերը դրել է իր էջում ու գրել է՝ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժեղ ելույթը և Եվրոպական խորհրդարանի վճռական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին»: Ի՞նչ վճռական աջակցություն, ցույց կտա՞ք, արցախցիներին վերադարձնում եք իրենց հայրենի՞ք, ազատագրո՞ւմ եք ադրբեջանցիներից։ Ի՞նչ աջակցություն, այ դերասան սրիկաներ։ Դուք էդ ո՞ր իրականությունում եք։
Որ ասում եմ՝ առնվազն ոչինչ էր Փաշինյանի ելույթը, նրա համար եմ ասում, որովհետև մենակ Եվրախորհրդարանի ամբիոնից չէր Նիկոլը խոսել հանձնումների պատրաստակամության մասին, դա էլ արեց՝ պատրատ եմ պայմանագիր ստորագրեմ, պատրաստ եմ ճանապարհ տալ, պատրաստ եմ Հայաստանում սպանություն կատարած ադրբեջանցուն մեր անմեղ քաղաքացիների հետ փոխանակել։ Հայաստանի Հանրապետության պետական շահերի տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը հանցավոր քայլ կատարեց եվրոպական խորհրդարանում։ Նա Ադրբեջանին հրահրեց մեր դեմ, միաժամանակ ռուսներին տրամադրեց մեր դեմ, որ ադրբեջանական հարձակումների դեպքում էլի ձեռքերը ծալած նստի։ Թե էն ժամանակ զանգում- առաջարկում էր կանգնեցնել պատերազմը, հիմա դա էլ չանի։ Մեղադրեց անգամ Հայաստանում իշխանությունը տապալելու փորձի մեջ։ Բնականաբար՝ առանց փաստի Նիկոլը Նիկոլ չի լինի, որ փաստերով խոսի։ Էս մարդու մոտ, ընդնհանրապես, սովորություն է դառնում մի օր մի բան ասել, մի օր մեկ ուրիշ բան․ մեկ ասում է մենք վեկտոր չենք փոխում, մեկ էլ երդվյալ հակառուս է, մեր հողի վրա ուրիշ բան է ասում, եվրոպայում ուրիշ բան մեկ ասում է, որ Արցախի հայերը կարող են խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, երեկ ասում է՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ անհնար է և այլն։ Էդ որ մեկ ելույթի մեջ 5 անգամ ռուսներին կպար, քո էլ չէ, մեր հույսը ո՞վ ա, կասե՞ս։ Եվոպա՞ն։
Եվրոպական խորհրդարանից խաղաղություն է խնդրում, ասում է՝ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք։ Պատկերացնու՞մ եք, միջին վիճակագրական եվրաչինովնիկին կամ խորհրդարանականին որքա՞ն մեկ է՝ Հարավային Կովկասում խաղաղ կլինի՞, թե՞ պատերազմհակառակը, ինչքան քաոսային լինի, այդքան ռուսին կմեղադրեն։ Կամ էդ որ ասում ես, դիմում ես դրանց, էդ Եվրոպան ի՞նչ է, կարողանալու է՞ երաշխավորելԿովկասի խաղաղությունը։ Իսկ իրե՞նը հենց իր խաղաղությունը կարողանալո՞ւ է, երաշխավորել։ Հլա տեսեք ի՞նչ է կատարվում աշխարհում։ Սաղ աշխարհը խառնվել է, չի գործում ոչ մի կանոն, ոչ մեկը ոչ մեկի երաշխավոը այլևս չէ։ Ամերիկան գերտերություն է, Իսրայելը փոքր, բայց հզոր, ռազմականացված պետություն, իր ամեն ինչով՝ արտաքին լուրջ հետախուզական ծառայությունով, ներքին կարգուկանոնով, փողերով, աջակցությամբբայց ՀԱՄԱՍ-ը դրեց առաջին օրը հրթիռներով հասավ Թել Ավիվ։ Անվտանգային ոչ մի բանաձև, պայմանագիր, կանոնակարգ, անգամ ոչ մի համակարգ չի աշխատում, եվրոպայում ցույցեր են հակաամերիկյան, հակաիսրեյալական ու հակաեվրոպական։ Միակ բանը, որ գործում է, ռազմական համագործակցությունն է, քեզ պետք է ռազմավարական գործընկեր, քեզ պետք է զենք։ Եվրոպան զե՞նք է տալիս։ Չէ, մենակ ծափեր, մենակ կարող են քո ելույթից փշաքաղվեն ու ծափահարեն, բայց պաշտպանել չեն կարող։ Մեկը լինի՝ իրենց պաշտպանի։ Թե բա՝ կարող ենք ժողովրդավարությամբ լուծել էս հարցերը․ ո՞նց ես լուծելու։ Նախ, սա՝ քո պահած երկիրը, ժողովրդավարության հետ աղերս չունի դու էլ շատ լավ գիտես, սա վատ տնազ ա, էդ որ քո արած հակաժողովրդավարական երևույթների մասին հայտնի հովանավորներդ ծպտուն չեն հանում, չի նշանակում, թե ուրեմն սաղ լավ ա։ Ո՛չ։ Մեզ մոտ, առաջին իսկ քո ղեկավարման օրվանից, մեկ հոգու դիկտատուրա է։ Էլի ասեմ, դրա մասին թե՛ դու շատ լավ գիտես, թե՛հովանավորներդ՝ էն որ երեկ հոտընկայս ծափ էին տալիս քեզ։
Բայց հլը, լավ, ասա էլի, մեզ լուսավորի, էդ ո՞նց ես պատկերացնում ժողովրդավարությամբ լուծել երկրի անվտանգային հարցերը, էդ էլ բացատրէիր,էլի, ու ընդհանրապես, էսօրվա աշխարհում ո՞նց կարող է ժողովրդավարությունը որևէ բանի հաղթել։Ոչ մեկ չի ժխտում չէ՞, որ Իսրայելը ժողովրդավար երկիր է․ ու ի՞նչ․ ի՞նչ է կատարվում։ Հակառակն էլ ասեմ․ իսկ Ադրբեջանը ժողովրդավար չէ, չէ՞, չհաղթե՞ց քեզ, այ դեմոքրըսիի բաստիոն։ Քեզ հաղթեց, ոչ թե «ոչ ժողովրդավար» Սերժին, օրինակ։ Եթե հաղթում է ժողովրդավարությունը, բռնպետական Ալիևի Ադրբեջանը ո՞նց հաղթեց ժողովրդավար Նիկոլի Հայաստանին։ Դե, թող մի հատ, գոնե ձևի համար, սանկցիա կիրառեին։ Քո Եվրոպայի օգնությունը այնքան է, որքան քո՝ Արցախի Հանրապետությանը տված աջակցությունը։ Այսինքն՝ զրո։
Կամ ինձ հետաքրքիր է, դու ի՞նչ երես ունես ժողովրդավարությունից խոսելու։ Էս պահին մեր երկրում տասնյակներով կալանավորված կա քո քաղաքականության դեմ հանրահավաքների մասնակցելու համար։ Արցախցիների պապենական տները հանձնել ես, տղերքին զոհել ես, հարազատներին կալանավորել ես, ի՞նչ ժողովրդավարություն։ Լևոն Քոչարյանի կալանքը ի՞նչ կապ ունի ժողովրդավարության հետ, քո քաղաքական համար մեկ հակառակորդի որդին ա, արդեն հասել ես ընտանիքներին, ժողովրդավարությունից ես խոսո?ւմ, ու էդ երեսպաշտները քեզ ծա՞փ են տալիս։ Լևոնի հայրենիքը, հոր ազատագրած երկիրը, պապենական տունը, գերեզմանները հանձնել ես թուրքերին, ոտքի է ելել, բա ի՞նչ պետքա աներ թասիբ ունեցող հայը. բերետներիդ ուղարկել ես, ծեծել-ջարդելով բռնել եքկալանավորել ես։Հերիք չէ ուղիղ եթերում ոստիկանները խոշտանգել են, հետո կեղծ ցուցմունք են տվել, թե իրենք են ծեծվել ու կալանավորել ես, ու դեռ խոսում ես ժողովրդավարությունի՞ց։
Երեսպաշտների ծափերը պահեք ձեզ, իրական ծափերը այ էս մարդկանց ու էսօր նրանց հետ քաղաքական պատվերով կալանքի տակ գտնվող մյուսների համար է։ Իրականությունը էդ Ստրասբուրգի բեմը չէր, իրականությունը էսօր Հայաստանի փողոցներում է, բռնի տեղահանվածների ու նրանց հոգսով ապրողների մեջ է, այսօրվա խայտառակ դատարաններում է, իրականությունը և իրականները իրենց հայրենիքի ու արժանապատվության համար պայքարողներն են, որոնց դու կալանում, դրանով պատժում ես՝ լինելով բռնապետ։ Ինչ անում ես, անում ես քո վախերից, պատժում ես, որովհետև գիտես որ նրանք են ճիշտը, իսկ դու՝ սխալ։ Պատժում ես, որովհետև իրենք չեն կոտրվում, չեն շեղվում իրենց ուղղուց, չեն դավաճանում իրենց սկզբունքներին ու համոզմունքներին, ինչպես դու ես անում․ այ դա քեզ հանգիստ չի տալիս, դրա համար ես անում այն, ինչ անում ես։
Ժողովրդավար երկրում վարչապետը իր քաղաքական կոալիցիոն կուսակցության անդամին նշանակում է դատավոր ու քաղաքական հնչեղությամբ գործերը ձեռքով մակագրում նրա՞ն։ Ժողովրդավար երկրում ոտքի ելած երիտասարդ մորը կալանքի՞ են տանում, ինչ է՝ իշխանությանը դեմ միտինգի է ելել, էլ չեմ ասում՝գրառում է արել ֆեյսբուքում։ Պրոռեկտորի կամ ամբիոնի վարիչի  գրպանից պլան են գտնում հենց էն բանից հետո, երբ զոռբայությամբ իշխանական ռեկտորին ընտրվելուն դեմ են արտահայտվում։Կառավարության թափանցիկությունից է խոսում։ Կառավարության ամեն նիստում 50 հարցից 47-ն ընդունվում է թաքուն, սա խոսում է թափանցիկությունից։ Ընտրություններում ձայն չհավաքած ՔՊ-ականը ընտրվում է քաղաքապետ, որ քաղաքում էլ չի ընտրվում, ընտրվողին են անմիջապես կալանավորում։ Եվրոպական մի պաշտոնյա հարց չի տալիս՝ Ավինյանին ժողովուրդը ընտրել է՞ր, որ դարձավ քաղաքապետ կամ Վանաձորի էն քրեական դեմքին։
Մի ելույթում 21 անգամ ժողովրդավարություն բառը բռնաբարելով նույնքան ժողովրդավար դարձար, որքան 2 հազար անգամ խաղաղություն բառը ասելով՝ խաղաղ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը մեզ համար չէր, եվրոպարոնների և ծյոծյաների ու իրենց չեղած կարևորությունը նշելու համար էր։ Մենք լավ գիտենք մեր երկրում ինչ է կատարվում ու անկախ նրանից, թե Եվրոպայում ինչ կասեն, մենք մեր մաշկի վրա զգում ենք մեր իշխանության բոլոր այլանդակությունները։ Նրանք Հայաստանում են ընդամենը իրենց դեսպանի մակարդակով, որ ապրում ու աշխատում է Երևանի կենտրոնում, նրանց դիտորդների մակարդակով, որոնք ապրում են Երևանի կենտրոնում ու աշխատում սահմանից հեռու։ Այնպես որ, նրանց կարծիքը մեզ չի հետաքրքում, որովհետև մեզ ոչինչ էլ չի տալիս, բացի թոզից։ Ծափերը, առհասարակ երեսպաշտության սիմվոլ էին։ Զելենսկուն ու Սաակաշվիլուն էլ էին ծափ տալիս, արդյունքում ընկան պատերազմի մեջ, կորցրեցին տարածքներ։ Ի՞նչ ձեռք բերեցին, բացի ծափերից, դուք ասեք, ես չգիտեմ։ Անկեղծ՝ չգիտեմ։Ծափեր վաստակելու համար կարող ես պոպուլիստական ելույթ ունենալ, բա հետո՞։ Արցախում էլ, հանուն բազմահազար ծափերի՝ ելույթ ունեցար, ասացիր Հայաստան է և վերջ, ի՞նչ մնաց։ Իսկ ի՞նչ կմնա «եվրոպական» ծափերից։ Վախենում եմ մտածել»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>