«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղային». Մանե Գրիգորյան
Դիտել նաև
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են
Սպանված Վալոդյա Գրիգորյանին կփոխարինի Օնիկ Ախվերրդյանը
Հայաստան ԵՊԹ-ի տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մահացել է նրա եղբայրը:
«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղային: Մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս։ Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի»,- գրել է Մանե Գրիգորյանը:

