Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են «խաղաղ օրակարգի» հեռանկարները
Ջիդդայում այսօր հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով լրատվամիջոցներին:
Նշվում է, որ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպություն գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով արտահերթ նիստի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերը, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի հեռանկարները:
Երբ երկու թուրք խոսում են խաղաղությունից, ուրեմն պատերազմն անխուսափելի է, իսկ մեր պարագայում՝ պարզապես շարունակելի:

