«Ստեփանակերտն է՝ 2020թ. պատերազմից առաջ և հետո». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.
«Առաջին նկարում Սիրիայի Հալեպ քաղաքն է՝ 2011 պատերազմից առաջ և հետո։ Երկրորդում՝ Ուկրաինայի Մարիուպոլն է՝ 2022թ. պատերազմից առաջ և հետո։ Երրորդում հայկական Արցախի Ստեփանակերտն է՝ 2020թ. պատերազմից առաջ և հետո։ Այն, ինչ կատարվում է այս օրերին և այն, ուր մեզ բոլորիս տանում է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, նկարների այս շարքին է շուտով հավելելու Կապանը, Ջերմուկը, Մարտունին ու Երևանը։ Եթե դուք դեռ քայլում եք Երևանում համեմատաբար անվտանգ, դա չի նշանակում, որ դա միշտ է այդպես լինելու։ Հայաստանն այս պահին վերածում են Սիրիայի և Ուկրաինայի։ Ելք կա և միակ ելքը հազար անգամ ասված է՝ անհրաժեշտ է ազգային իշխանություն և ազգային մեծ բանակ։ Եվ այս հարցը պետք է հուզի յուրաքանչյուրին։ Որովհետև ընկնող ռումբերը չեն տարբերելու՝ զբաղվում ես, թե չես զբաղվում քաղաքականությամբ»: