«Օրակարգում է Հայաստանին պաշտպանական զենք վաճառելու հարցը»․ Ֆրանսիայի ՊՆ
Օրակարգում է Հայաստանին պաշտպանական զենք վաճառելու հարցը, այս մասին Ֆրանսիայի սենատում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն, հաղորդում է Zone Militaire-ն։ «Այս շաբաթ մենք կավարտենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործառնական և կոնկրետ համագործակցության միջոցառումները։
Օրակարգում է Հայաստանին պաշտպանական զենք վաճառելու հարցը»,- ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը։