Գևորգ Ալթունյանը կալանավորվել է
Դիտել նաև
«Հոգևորականների դեմ արշավը նոր թափ ստացավ»․ Գևորգ Ստեփանյան
Գևորգ Պապոյանը անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը
ՔՊ-ի ու Ավինյանի հերթական քայլը՝ ընդդեմ «հպարտ» քաղաքացիների. Գևորգ Ստեփանյան
Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ. Գևորգ Դանիելյան
Գևորգ Պապոյանը, հնարավոր է, լքի նախարարի պաշտոնը
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը կալանավորվել է, այս մասին հայտնել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը։ Նա նշել է, որ վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել։
Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում: Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ էր կիրառել Ալթունյանի նկատմամբ, որը դատախազությունը բողոքարկել էր։

