Արցախում փակվել է ռուս խաղաղապահների ևս մեկ հենակետ
ՌԴ ՊՆ-ի՝ Արցախում գտնվող խաղաղապահների գործողությունների վերաբերյալ տարածված տեղեկագրում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զինաթափման և լուծարման կապակցությամբ Ասկերանի շրջանում 24 ժամվա ընթացքում փակվել է խաղաղապահ զորակազմի մեկ ժամանակավոր դիտակետը։.
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ հենակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետ։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։