Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
«Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր (Արևելքում խորհրդանիշներն ամենուր են)։ 20 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին նա հորից՝ Հեյդար Ալիևից ստացել էր իշխանություն։
Բնավ չթերագնահատելով նրա կառուցած համակարգի հնարավորությունները՝ միևնույն է, նույնիսկ այսօր նայելով իրեն որպես գործիչ՝ կարելի է պնդել, որ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության, Ալիևը և իր համակարգը լիարժեք հաղթահարելի են։ Սա ակնհայտորեն գիտի նաև Ալիևը»։

