Դժվար, բայց կարևոր խաղ է սպասվում. Ալեքսանդր Պետրակով
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և մեր թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի ասուլիսը, որի տեսանյութը զետեղված է ՀՖՖ ֆեյսբուքյան էջում:
Ստյոպա Մկրտչյանը մասնավորապես նշել է, որ հարգանքով են վերաբերվում մրցակցին, բայց Լատվիա են եկել հաղթանակի համար: Այնուհանդերձ, նա դժվարացել է նշել, թե ով է Լատվիա-Հայաստան հանդիպման ֆավորիտը:
Մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախ՝ հարգանքով է խոսել մրցակցի՝ Լատվիայի հավաքականի մասին, նշել է, որ նրանք չնայած միավոր դեռ չեն վաստակել, բայց, օրինակ, Թուրքիայի դեմ խաղում արժանի չէին պարտության:
Ալեքսանդր Պետրակովի սեղմ բայց դիպուկ բնորոշմամբ՝ վաղը շատ դժվար, բայց միաժամանակ չափազանց կարևոր խաղ է սպասվում Հայաստանի հավաքականին:
Ինչ վերաբերվում է մեր հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանին, գլխավոր մարզիչը դրական է արտահայտվել նրա մասին:
Հիշեցնենք, որ վաղը, ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի շրջանակներում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին տեղի կունենա Լատվիա-Հայաստան հանդիպումը: