ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
26
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Պատերազմ Արցախում
Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է

Համայնքային ու պետական բյուջեն մսխվում է անբովանդակ միջոցառումներ կազմակերպելու համար

Yerkir.am-ը վերլուծական անդրադարձ է արել պետական ու համայնքային բյուջետային միջոցների անընկալելի ծախսերին: Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը: 

Հաշվի առնելով Կառավարության կողմից ապազգային փառատոնների ու անճանաչ արտիստների վրա ծախսվելիք գումարների փաստը, պետբյուջեի անիմաստ վատնումները, մի ճոխ և անարդյունք ճամփորդությունները, Yerkir.am-ը փորձել է ճշտել` որքա՞ն գումարներ են ծախսվել տարբեր միջոցառումների վրա 2020 թ. կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո  համայնքային ու պետական բյուջեներով, ի՞նչ նպատակով են ծախսվել այդ գումարները, այդյո՞ք նշված  բյուջեներով կազմակերպված միջոցառումներն ու փառատոնները ծառայում են պատերազմներից արյունաքամ երկրի հասարակության վերազարթոնքին, հզորացմանն ու հառնմանը։
Տրամադրված գրավոր տեղեկատվության մեջ աչքի զարնողներից էր  2022 թ. Ծաղկաձոր քաղաքում անցկացված «Ջազ ջեմ» երաշտական փառատոնը, որի կազմակերպման համար համայքային բյուջեից հատկացվել է 9,5 մլն, իսկ 5 մլն 600 հազար դրամ  Hayat project-ի համերգային ծրագրի համար, որն իրականացվել է կրկին 2022 թ.՝ Ծաղկաձորում։
Հրազդան քաղաքում երիտասարդության օրվան նվիրված համայնքային բյուջեից հատկացված միջոցներով կազմակերպվել է «Նեմրա» ռոք խմբի համերգը, որի համար տրամադրվել է 1 մլն 320 հզ դրամ։
Երևանի համայնքային բյուջեից 2022 թ. 30 մլն դրամ է հատկացվել Ջազի միջազգային օր տոնելու համար, իսկ արդեն 2023-ին՝ 89 մլն դրամ։
174  մլն 635 հզ դրամ է հատկացվել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված մշակութային միջոցառմանը։ Արամ Խաչատրյանի ծննդյան միջոցառման կազմակերպումն, անկասկած, ողջունելի է, բայց ինչի՞ վրա են ծախսվել այդ միլիոնավոր դրամները։ 49 մլն դրամ էլ հատկացվել է Երևանի օրերը Գյումրիում Սիմֆոնիկ Ռենկարնացիա անվամբ միջոցառման անցկացմանը։
Ցանկը կարելի է երկար թվել։ Հատկանշական է, որ համայնքներում առավել քիչ գումար է ծախսվել հատկապես եկեղեցական, տոնածիսական, Ազգային Բանակի, Անկախության, Առաջին Հանրապետության օրվա և այլևայլ խորհրդանշական օրերի առիթով միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։
Օրինակ, Սպիտակ քաղաքում Տյառնընդառաջը նշելու համար տարեկան կտրվածքով հատկացվել է 23 հզ դրամ, իսկ օրինակ Երիտասարդների տոնին 375 հզ 790 դրամ։ Կամ, օրիանակ, Աշտարակ քաղաքում 2021 թ․ Հայոց բանակին նվիրված տոնական միջոցառմանը ծախսվել է 403 հզ դրամ, 2023 թ․ ավելի քիչ՝ 310 հզ․և սա այն պարագայում, երբ որպես պատերազմում պարտված երկիր նոր սերնդի մեջ պետք է սերմանել ռազմահայրենասիրական ոգին ու նրանց պատրաստել գալիք հաղթանակներին։ Փոխարենը նույն Աշտարակ քաղաքում Ամանորյա միջոցառման համար հատկացրել են 1,5 մլն դրամ։
Նման պատկեր է գրեթե բոլոր համայնքներում։ Այսինքն, կերուխումն ազգային ու հայրենասիրական ցանկացած բանից վեր դասելու պետական քաղաքականություն է տարվում։ Այս ամենով փորձում են հանրությանը շեղել իրականությունից, փորձելով մոռացնել տալ, բթացնել այն աղետը, կորուստներն ու ցավը, որոնք պատերազմից հետո հայ ժողովրդի գլխին բերեց փաշինյանական իշխանությունը։
Ավելի ողբերգական պատկեր է Երևանի տարբեր վարչական շջաններում։ Օրինակ, Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման համար 2023 թ․ հատկացվել է Աջափնյակում 3 մլն 800 հզ դրամ, Ջազի միջազգային օրվա համար 3 մլն 900 հզ դրամ գումար, բայց, օրինակ, Հայաստանի առաջին հանրապետության միջոցառման համար 478 հզ դրամ։
Էրեբունի վարչական շրջանում Մայրության տոնին մեկ տարվա համար համայնքային բյուջեից ծախսվել է 5 մլն 953 հզ դրամ, իսկ Բանակի օրվա միջոցառման համար ընդամենը 680 հզ դրամ։
Փաշինյանի կառավարությունից ակնկալել համապատասխան վերահսկողություն համայնքային բյուջեի նկատմամբ և, ինչու չէ, համայնքային ծրագրերի բովանդակային ուղղորդում իրականացնել՝ զավեշտալի է։ Իշխանությունը նախևառաջ ինքը պետք է 180 աստիճան վերափոխվի ու պետական բյուջեի միջոցները չվատնի անիմաստ փառատոնների, համերգների, հասարակությանն այլասերող անհասկանալի, օտար ու նորահայտ տոների ու երգիչների վրա, հատկապես, երբ այդ նույն Կառավարության պատճառով երկիրը կանգնած է ամենալուրջ ու ամենաբարդ մարտահրավերների առաջ։

Անի Նահապետյան


  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>