Ոստիկանությունն սպասեց, մինչև Ավինյանը քաղաքապետ դառնա, նոր տուգանի
Դիտել նաև
Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով
Երևանցիներին տուգանում են, որպեսզի պարգևավճար ստանան
«9%-անոց Ավինյանի հերթական սուտը»․ Գևորգ Ստեփանյան
Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը
«Բեգոյանի «օֆիսի» աշխատողները կտրատած ծառի ճյուղերը տանում ու այրում են ֆուտբոլի ակադեմիայի կողքին». Մեսրոպ Մանուկյան
Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանությունը հատուկ սպասում էր, որ Տիգրան Ավինյանը նշանակվի Երևանի քաղաքապետ, և միայն դրանից հետո նրան տուգանի՝ նախընտրական դրսևորման, այսպես ասած՝ վերջին «մահվան ԳԱԶել-ը» առանց համապատասխան կարգ ունենալու, վարելու համար: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։
Ի դեպ, առանց D կարգ ունենալու ուղևորատար միկրոավտոբուս վարելուց բացի, Տիգրան Ավինյանը դա արել է նաև առանց ամրագոտին կապելու: Կայլը նշում է, որ նման խախտումների համար տուգանքների ընդհանուր չափը կազմում է 35 հազար դրամ:

