Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Համայնքային ու պետական բյուջեն մսխվում է՝ անբովանդակ միջոցառումներ կազմակերպելու համար

 

Yerkir.am-ը գրում է.

Հաշվի առնելով Կառավարության կողմից ապազգային փառատոնների ու անճանաչ արտիստների վրա ծախսվելիք գումարների փաստը, պետբյուջեի անիմաստ վատնումները, մի ճոխ և անարդյունք ճամփորդությունները, Yerkir.am-ը փորձել է ճշտել` որքա՞ն գումարներ են ծախսվել տարբեր միջոցառումների վրա 2020 թ. կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո  համայնքային ու պետական բյուջեներով, ի՞նչ նպատակով են ծախսվել այդ գումարները, այդյո՞ք նշված  բյուջեներով կազմակերպված միջոցառումներն ու փառատոնները ծառայում են պատերազմներից արյունաքամ երկրի հասարակության վերազարթոնքին, հզորացմանն ու հառնմանը։

Տրամադրված գրավոր տեղեկատվության մեջ աչքի զարնողներից էր  2022 թ. Ծաղկաձոր քաղաքում անցկացված «Ջազ ջեմ» երաշտական փառատոնը, որի կազմակերպման համար համայքային բյուջեից հատկացվել է 9,5 մլն, իսկ 5 մլն 600 հազար դրամ  Hayat project-ի համերգային ծրագրի համար, որն իրականացվել է կրկին 2022 թ.՝ Ծաղկաձորում։

Հրազդան քաղաքում երիտասարդության օրվան նվիրված համայնքային բյուջեից հատկացված միջոցներով կազմակերպվել է «Նեմրա» ռոք խմբի համերգը, որի համար տրամադրվել է 1 մլն 320 հզ դրամ։

Երևանի համայնքային բյուջեից 2022 թ. 30 մլն դրամ է հատկացվել Ջազի միջազգային օր տոնելու համար, իսկ արդեն 2023-ին՝ 89 մլն դրամ։

174  մլն 635 հզ դրամ է հատկացվել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված մշակութային միջոցառմանը։ Արամ Խաչատրյանի ծննդյան միջոցառման կազմակերպումն, անկասկած, ողջունելի է, բայց ինչի՞ վրա են ծախսվել այդ միլիոնավոր դրամները։ 49 մլն դրամ էլ հատկացվել է Երևանի օրերը Գյումրիում Սիմֆոնիկ Ռենկարնացիա անվամբ միջոցառման անցկացմանը։

Ցանկը կարելի է երկար թվել։ Հատկանշական է, որ համայնքներում առավել քիչ գումար է ծախսվել հատկապես եկեղեցական, տոնածիսական, Ազգային Բանակի, Անկախության, Առաջին Հանրապետության օրվա և այլևայլ խորհրդանշական օրերի առիթով միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Օրինակ, Սպիտակ քաղաքում Տյառնընդառաջը նշելու համար հատկացվել է 23 հզ դրամ, իսկ օրինակ Երիտասարդների տոնին 375 հզ 790 դրամ։ Կամ, օրիանակ, Աշտարակ քաղաքում 2021 թ․ Հայոց բանակին նվիրված տոնական միջոցառմանը ծախսվել է 403 հզ դրամ, 2023 թ․ ավելի քիչ՝ 310 հզ․և սա այն պարագայում, երբ որպես պատերազմում պարտված երկիր նոր սերնդի մեջ պետք է սերմանել ռազմահայրենասիրական ոգին ու նրանց պատրաստել գալիք հաղթանակներին։ Փոխարենը նույն Աշտարակ քաղաքում Ամանորյա միջոցառման համար հատկացրել են 1,5 մլն դրամ։

Նման պատկեր է գրեթե բոլոր համայնքներում։ Այսինքն, կեր ու խումն ազգային ու հայրենասիրական ցանկացած բանից վեր դասելու պետական քաղաքականություն է տարվում։ Այս ամենով փորձում են հանրությանը շեղել իրականությունից, փորձելով մոռացնել տալ, բթացնել այն աղետը, կորուստներն ու ցավը, որոնք պատերազմից հետո հայ ժողովրդի գլխին բերեց փաշինյանական իշխանությունը։

Ավելի ողբերգական պատկեր է Երևանի տարբեր վարչական շջաններում։ Օրինակ, Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման համար հատկացվել է Աջափնյակում 3 մլն 800 հզ դրամ, Ջազի միջազգային օրվա համար 3 մլն 900 հզ դրամ գումար, բայց, օրինակ, Հայաստանի առաջին հանրապետության միջոցառման համար 478 հզ դրամ։

Էրեբունի վարչական շրջանում Մայրության տոնին համայնքային բյուջեից ծախսվել է 5 մլն 953 հզ դրամ, իսկ Բանակի օրվա միջոցառման համար ընդամենը 680 հզ դրամ։

Փաշինյանի Կառավարությունից ակնկալել համապատասխան վերահսկողություն համայնքային բյուջեի նկատմամբ և, ինչու չէ, համայնքային ծրագրերի բովանդակային ուղղորդում իրականացնել՝ զավեշտալի է։ Իշխանությունը նախևառաջ ինքը պետք է 180 աստիճան վերափոխվի ու պետական բյուջեի միջոցները չվատնի անիմաստ փառատոնների, համերգների, հասարակությանն այլասերող անհասկանալի, օտար ու նորահայտ տոների ու երգիչների վրա, հատկապես, երբ այդ նույն Կառավարության պատճառով երկիրը կանգնած է ամենալուրջ ու ամենաբարդ մարտահրավերների առաջ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>