«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» դաշինքը, ինչպեսև ավելի վաղ հայտարարել էր, չի մասնակցի Երևանի ավագանու առաջին նիստին: Այդ մասին այսօր գրառում-հայտարարություն է հրապարակվել դաշինքի ֆայսբուքյան էջում.
«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։
Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար»։
https://www.facebook.com/mayrhayastansharjum/posts/pfbid0ttC2A9SmFnhWNQecbHzMvK28zZRsJYBRwQRdnbgRNpZs2uoYkpLpv2q1p1zdyYSql