Տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է․ «Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»: