Բնակարանում որևէ արժեքավոր իր չգտնելու պատճառով գողը որոշել է այրել այն
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Զելենոգրադսկ քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ տարածքային բաժնի մամուլի ծառայությունը, ոստիկանները ձերբակալել են գողին, որը բնակարանը թալանելու ձախողված փորձից հետո այրել է այն:
Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ 41-ամյա տղամարդը պատուհանի միջոցով ներխուժել է բնակարան, սակայն, չգտնելով որևէ արժեքավոր իր, որոշել է այրել բնակարանը՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով: Այնուհետև, տղամարդը ներխուժել է հարևանությամբ գտնվող բնակարաններից մեկը, որտեղ նրան ձերբակալել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Zham.am