Ռուսական կողմը ներկայացրել է Հայաստանին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Բաքվում անցկացրած բանակցությունների արդյունքները
Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում նոյեմբերի 21-ին կայացած հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք երկու օր առաջ Բաքվում մեր պատվիրակության կողմից այդ հարցի շուրջ անցկացրած բանակցությունների բովանդակությանը,»,- հայտարարեց Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերով շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում:
Zham.am

