Օրվա կադրը. Զելենսկի vs Փաշինյան, գտի՛ր 10 տարբերություն
Գրանադայում (Իսպանիա), որտեղ այսօր մեկնարկել է «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթաժողովը, միմյանց հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նրանց միջև կարճատև շփում է տեղի ունեցել: Դատելով այն բանից, որ լուսանկարների վրա «դաջված է» իշխանամետ «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի անվանումը, «պատմական պահն» անմահացրել է Փաշինյանի լուսանկարիչը:
Սա «օրվա կադրն» է, թերևս: Առաջարկում ենք, որ ընթերցողները գտնեն 10 տարբերություն:
Առաջինը, օրինակ, Զելենսկին Ղրիմը չի ճանաչել Ռուսաստանի տարածքային ամբողջականության մաս, իսկ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:
Երկրորդը. Զելենսկին խակի գույնի, այսպես ասած՝ «ռազմադաշտային» հագուստով է, իսկ Փաշինյանը՝ «կաստյում-շալվարով»:
Մնացած տարբերություններն ինքնուրույն ու... ըստ երևակայության:
Zham.am

