Փրկարարներն ու ոստիկանները վերջիններն են հեռանում Արցախից
Արցախի փրկարարները և ոստիկանները վերջիններն են հեռանում: Այս մասին, «Ազատության» վրա հղումով հաղորդում է Թերթ.ամ կայքը: Ըստ տարածված տեղեկության՝ փրկարարներն ու ոստիկանները այս գիշեր են թողել Արցախը: Նրանք վերջին օրերին հիմնականում զբաղված էին որոնողական աշխատանքներով: Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը «Ազատությանն» ասել է, որ վերջին օրերին որոնողական աշխատանքները արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են: Նշենք, որ Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի, ինչպես նաև վերջին մարտական գործողությունների հետևանքով կան անհետ կորածներ, և տակավին պարզ չէ, թե որքան է նրանց թիվը: Նույն աղբյուրի համաձայն, Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանակերտում է։
Հաղորդվում է նաև, որ փրկարարները Հայաստան են տեղափոխել ծառայության տեխնիկան և հրշեջ մեքենաները։