Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով
Դիտել նաև
Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026 թվականն ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը
«Երևանը պետք է հրաժարվի չհիմնավորված պահանջներից»․ Բայրամով
Բայրամովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Բայրամովը ևս մեկնել է Վաշինգտոն
Ամենամեծ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում, ըստ ադրբեջանական Azertac պետական գործակալության՝ երեկ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ հանդիպման ժամանակ։
«Հուսով ենք, տարածաշրջանում հիմնական սպառնալիք հանդիսացող հայկական անօրինական զինված ուժերի ներկայության դադարեցումը կծառայի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Բայրամովը։
Նա Ջասթին Ուելբիին է ներկայացրել նաև «հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները»։