Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան
«ՀՀ տարբեր բուժկենտրոններում այս պահի դրությամբ բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 361 բուժառու: Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են»,- այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բուժառուներից 221-ը պայթյունի հետևանքով տուժածներն են, 114-ը՝ ռազմական գործողությունների հետևանքով, 26-ը՝ առողջական այլ խնդիրներով բուժառուներ։
Առ այսօր գրանցվել է 14 մահ»,- նշել է ԱՆ նախարարը։