Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները
Այսօր «հայ» սպաների հրամանով մեծ հավանականությամբ կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող մի շարք քաղաքացիներ, այդ մասին գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը․
«Ու նորից. երեկ թուրքի կողմից ձերբակալվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, (ինչի վերաբերյալ, հավանաբար շուտով, հերթական ստորացուցիչ հոլովակը կհրապարակվի):
Այսօր «հայ» սպաների հրամանով, մեծ հավանականությամբ, կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող մի խումբ քաղաքացիներ, նրանցից մի մասը կնետվեն հայկական բանտեր, մի ստահակ «հայ» դատավոր կբավարարի մյուս ստահակ դատախազի միջնորդությունը կալանք կիրառելու վերաբերյալ։
Ու էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի ինքնիշխանության շարժումից...
Այսպես ազգերը և պետությունները ինքնասպան են լինում, ոչ թե ինքնիշխանություն պահում...
Թշվառնե՛ր, թշվա՛ռ դավաճաններ...»,- գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 17:00-ին, ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն է։