ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը թեժ քննարկում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում եւ բավականին երկար է տեւել: Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի եկել է խորհրդարան ու մոտ 3 ժամ անց նոր հեռացել:
Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները քննարկել են Արցախում ստեղծված այս ծանր իրավիճակը, արցախահայերի տարհանման հետ կապված հարցերը, հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Հիմնականում երկարաշունչ ելույթներ է ունեցել Փաշինյանը, իսկ ՔՊ-ականները լուռ լսել են նրան ու գլխով արել:
Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես իրեն է բնորոշ, էլի նոր մեղավորներ է նշանակել. ըստ նրա՝ Արցախում ստեղծված աղետալի վիճակի մեղավորները ռուսներն են, Արցախի իշխանությունները եւ հայաստանյան ընդդիմությունը, մի խոսքով, բոլորը, բացի իրենից: ՔՊ-ականների օրակարգում եղել են արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցեր. ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում