Լավրով. «ԱՄՆ-ի և ՌԴ միջև հարաբերությունները չեն ազդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա»
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նոյեմբերի 20-ին ելույթ ունենալով Բաքվում գտնվող Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն ազդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ղարաբաղյան կարգավորման շուրջ համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ գործերում տեղի ունեցող իրադարձություններից»,- ասել Է Լավրովը՝ հավելելով, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ընդհանուր դիրքորոշում ունեն հարցի վերաբերյալ:
Zham.am

