ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԳԵՏ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԱԳԵՆՏ
ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԳԵՏ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԱԳԵՆՏ
Հայաստանի բազմաթիվ, իրենց քաղաքագետ համարող, իրականում՝ քաղաքաագենտների մեջ, կա Գարեգին Միսկարյան անունով մի արարած։ Սա, ինչպես շատ քաղաքաագենտներ, ցնծում է, Ռուսաստանի տարածաշրջանից հնարավոր հեռանալու և նրան Թուրքիայով փոխարինելու հեռանկարով։ Այդ բոլոր քաղաքաագենտների համար բնավ կարևոր չէ, թե ինչ է կատարվում այսօր Արցախում, վաղը Սյունիքում։, կարևորը տերերին հաճոյանալն ու քծնելն է։ Սրանք, որպես պարտաճանաչ վաճառականներ, կատարում են այդ նպատակով վճարված, իրենց տերերի պատվերները։
Սրանց նախատիպերին տեսել ենք։Սրանք բոլորը, եթե ապրեին ԽՍՀՄ-ում, կլինեին թունդ ռուսամոլ, կոմերիտական, ՊԱԿ-ի ագենտներ։Մի խոսքով, քաղաքաագենտը մնում է քաղաքաագենտ, ուղղակի ժամանակներն ու պատվերներն են փոխվում։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից