Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր արցախցիներին իրենց կամքով են հեռանում
Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը։ Այս մասին Deutsche Welle-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղից հեռանալը հայ բնակիչների անձնական և անհատական որոշումն է։
Ալիևի օգնականը կրկին լկտիաբար ստել է, թե «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված հակաահաբեկչական միջոցառումներն ուղղված չեն խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին»։