«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի
11
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
«Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան»

Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի

Արցախի Մոխրաթաղի դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Քեշիշյանը գրել է.

«Մարդկանց քաոտիկ ամբոխում ոսկեդեղին մազեր եմ տեսնում` թափված հոր ուսին: Մի քանի ակնթարթ անշարժ նայում եմ իրենց ուղղությամբ: Հայրը շրջվում է, հարևաններիցս մեկն է` աչիկոյի` Լուսեի հետ: Կորած հարազատներին գտածի պես մոտ եմ վազում: Մի քիչ հեռու Մերին է կանգնած` երեք երեխաների ծննդյան վկայականները ձեռքին, գրանցում են անում: Գրկվում ենք, Մերին լացում է, իմ արցունքները դեպի ներս են հոսում: Չգիտեմ` ինչ եմ ասում իրեն, ասում եմ, թե չեմ ասում: Ես դպրոցում ու համալսարանում գերազանցիկ եմ եղել:

Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել ինչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել: Մեր գյուղապետին եմ տեսնում: Մի քանի օրում մի քանի տարով մեծացած է երևում պարոն Ամիրյանը: 2 տարի առաջ առաջինն իրեն էի զանգել` տանս մասին հետաքրքրվելու: Հարցրի` իսկ վարձն ինչքա՞ն է, ասաց` ի՞նչ վարձ, գալիս եք մեր գյուղում դասավանդելու, ո՞վ պիտի Ձեզնից վարձ վերցնի: Էսօր ասում է` տեսա՞ր, Աստղիկ, ոնց կորցրինք մեր գյուղը: Ինձ այս դեպքի համար էլ ոչինչ չեն սովորեցրել: Չգիտեմ ինչ ասել գյուղը կորցրած գյուղապետին: Կոկորդս ցավում է անհարմար լռությունից: Մտածում եմ` երբևէ ավելի տխուր հայացք տեսած չկամ: Շենքից դուրս եմ գալիս մի պահ, դռների մոտ աշակերտներս են կանգնած` Արսենն ու Կարենը: Արսենն անակնկալի է գալիս... ընկեր Քեշիշյա՞ն, էս Դու՞ք եք, մի պահ ինձ թվաց` Արցախում ենք բոլորս:

Գրկում եմ էրեխեքին: Ինքս ինձ էլ չգիտեմ ինչ ասել: Չեն սովորեցրել ինչ ասել ուսուցչին, որ դիմավորում է 10 ամսվա բլոկադայից, 3-րդ կռվից ու 2 օրվա խցանումից փրկված աշակերտներին: Որոշում ենք շուտով հանդիպել, երբ բոլորը կգան, բոլորը կտեղավորվեն, բոլոր մերոնք: Քայլում եմ, կանչում են` Աստղիկ: Շրջվում եմ, էլի մոխրաթաղցիներ: Միայն մեկին եմ ճանաչում: Ուզում եմ բոլորին էլ գրկել, ամաչում եմ: Նորմա՞լ է գրկելն անծանոթ մարդկանց, եթե ձեզ միավորում է նույն գյուղը կամ նույն գյուղը կորցնելը: Չգիտեմ, դա էլ չեն սովորեցրել: Հասկանում եմ, որ սա ինչ-որ նոր կյանք է, որն ապրելու ձևը ես դեռ չգիտեմ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>