Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան(X) իր էջում մանրամասներ է հայտնել Ալիևի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցից․
«Զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հորդորել եմ ձեռնպահ մնալ հետագա ռազմական գործողություններից ԼՂ-ում և առաց հապաղելու ապահովել մարդասիրական անարգել հասանելիություն»,- գրել է նա։