Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ավանում ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի համար անձամբ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն են «դռնեդուռ» ընկնում

Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր, Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանի միջև քաղաքական և միջանձնային պայքարը նոր զարգացումներ է ստանում: 

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու և խորհրդարան անցնելու ցանկությունը, ինչպես նաև նրանց միջև առկա պայքարը մի շարք ռիսկային և հակաօրինական դրույթներ է պարունակում:

Նախորդ անգամ մենք անդրադարձ կատարեցինք Միհրան Պողոսյանի «նախընտրական գործունեությանը», այս անգամ կանդրադառնանք նրա քաղաքական մրցակից՝ Ռոբերտ Սարգսյանի ձայներ հավաքելու գործունեությանը:

Ի տրբերություն Միհրան Պողոսյանի, որը մեծ գումարներ է ներդրել պատգամավորի բաղձալի մանդատը ստանալու  համար, Ռոբերտ Սարգսյանը սկսել է վարչական ռեսուրսի օգտագործումից:

Zham.am-ի  հավաստի տեղեկությունների համաձայն, Ռոբերտ Սարգսյանը դիմել է ՊՈԱԿ-ի` այն է դպրոցների ու մանկապարտեզների անձնակազմի օգնությանը:

Այսպես՝ աշխատանքից հետո, մանկապարտեզների տնօրենների և դպրոցի աշխատակիցների մակարդակով այցեր են կատարվում Ավան համայնքի բնակիչների տներ և հորդորում քաղաքացիներին իրենց ձայները տալ Ռոբերտ Սարգսյանին:

Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ ի տարբերություն Միհրան Պողոսյանի բնակիչներից անձնագրերի տվյալներ դեռ  չեն պահանջում, բայց, ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, ամեն բան դեռ առջևում է. անձնագրի տվյալներ հավաքող «դավթարով» տիկնանց և տղամարդկանց այցերը   շատ սպասել չեն տա: Ի դեպ մեր աղբուրների պնդմամբ ընտրակեղծարարությամբ զբաղվող անձինք այս կամ այն ձևով կապ ունեն ՊՈԱԿ-ի (դպրոց, մանկապարտեզ և այլն) հետ:

Նշենք, որ քաղաքացիներին ուղղորդելը՝ ընտրական իրավունքի խախտում է, քանզի ոտնահարվում է քաղաքացու ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը, առավելևս որ պաշտոնապես ընտրական քարոզարշավի մասին դեռ չի հայտարարվել:

Մեր աղբյուրներն այդ համայնքում նշում են, որ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի է լարվում իրավիճակը համայնքում: 

Կա մտահոգություն, որ Ավանում կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել, և քաղաքացիներին պարտադրելու ու ուղղորդելու վարչական ռեսուրսի  հետ մեկտեղ սկսի ակտիվ գործունեություն ծավալել «թաղային կրիմինալը»:

Փաստացի՝ ՀՀ քաղաքացիները միայնակ են մնում վարչական ռեսուրսի ուժգնացող ճնշման և «թաղային կրիմինալի» դեմ, օր օրի զգալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց կամքի ազատ արտահայտման ոտնահարումը:

Zham.am 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>