Ջերմուկը պատրաստ է ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին. հայտարարություն
Ինչպես 2020 թվականին, այդպես էլ հիմա Ջերմուկը պատրաստ է ընդունել Արցախից եկող մեր հայրենակիցներին։ Միայն թե անհատների կողմից առաջարկվող տարբեր ծառայությունների ու հայտարարությունների փոխարեն, քաոսային իրավիճակից խուսափելու համար պետք է այս գործընթացը կազմակերպվի համակարգված կերպով։ Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից։
Արցախցի մեր հայրենակիցների տեղավորման նպատակով Ջերմուկի համայնքապետարան կարող են դիմել այն քաղաքացիներն ու կառույցները, ովքեր պատրաստ են ժամանակավորապես տրամադրել բնակարան, առանձնատուն կամ սենյակ։
Արցախից եկող հարգելի հայրենակիցներ, կարիքի գնահատման, տեղեկատվության կամ կացության հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել համայնքապետարանի սոց աշխատողի հետ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի բաժին /Ձախափնյակ/։
Ջերմուկի համայնքապետարանի սոց աշխատողի հետ կապ հաստատելու համար զանգահարել 041 80 83 33 հեռախոսահամարով: