Սա մեծ հայ-թուրքական գոյաբանական պատերազմ է, որի նպատակը հայկական հողերի գրավումն է, հայաթափումն ու հայերի բնաջնջումը
Սա միայն Արցախի խնդիրը չէ։
Սա մեծ հայ-թուրքական գոյաբանական պատերազմ է, որի նպատակը հայկական հողերի գրավումն է, հայաթափումն ու հայերի բնաջնջումը։
Էս փուլում թուրքը նպատակ է դրել հայաթափել ողջ Արցախը և դրան էին/են միտված նրա բոլոր քայլերը՝ պատերազմ, 9-ամսյա շրջափակում, վերջին օրերի վայրագություններն ու մարդասպանությունները և այս պահին Արցախի բռնի հայաթափումը, էթնիկ զտումները։
Արցախից անմիջապես հետո ցեղասպանական ու հայրենազրկման նույն սցենարն իրագործվելու է նախ Սյունիքում և Գեղարքունիքում, հաջորդիվ Արարատում, Տավուշում և էդպես մինչև Երևան։
Կրկնեմ՝ ՍԱ ՄԵԾ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ՈՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՎՈՒՄՆ Է, ՀԱՅԱԹԱՓՈՒՄՆ ՈՒ ՀԱՅԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ։
Ցավոք, այս փուլում հայկական ազգանուն ունեցող որոշ անձանց օժանդակությամբ։
Հասկացանք սա, ԿԱՄՔ դրսևորեցինք փոխելու իրավիճակը, պետություն ունենալու, մեր հողում ապրելու, ընդհանրապես ապրելու շանս կունենանք, եթե չէ, ուրեմն՝ ամեն ինչ կորցնելու ենք։
Թշնամին Արցախի հայաթափման հաշվարկն արդեն սկսել է, տեսեք էդ հաշվարկը Երևանի համար չսկսվի...
Ալվինա Աղաբաբյանի Ֆեյսբուքյան էջից