Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը. Գերագույն հոգևոր խորհուրդ
Դիտել նաև
Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում
Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը
Միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են»
Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել
Սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է. Տեր Մաղաքիա
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց ս․ թ․ հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։ Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։
Որոշվեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։

