Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության համար կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
Դիտել նաև
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
ԼՂ-ի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ Մակրոնի միջնորդության հետ, նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցազրույցի ընթացքում
«Տեսեք՝ դա ինչի հանգեցրեց. Ֆրանսիան ցանկացավ իր ձեռքը վերցնել միջնորդական օրակարգը և ասել՝ ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ դա կարող է դաս ծառայել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք։
«Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ ինչ-որ կերպ բացատրվելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

