ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող
Անդրանիկ Թեւանյանին հենց հիմա ոատիկանության Էրեբունու բաժնից տարան Քննչական կոմիտե (Մամիկոնյանց)։ Ապօրինի գործ են ուզում կարել։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազան Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
***
Անդրանիկ Թևանյանին ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ տեղափոխում են քննչական կոմիտե։
Որևէ քրեադատավարական հիմք չի ներկայացվել։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից
***
Պայքարը շարունակում ենք. Թևանյանին բերեցին Քննչական կոմիտե։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
***
Այս պահին Անդրանիկ Թևանյանը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում/ Մամիկոնյանց 46/5:
Ներկայացել եմ որպես փաստաբան նրա շահերը ներկայացնելու։ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից
***
Անդրանիկ Թեւանյանը դուրս է եկել Քննչական կոմիտեի շենքից: