Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
11
Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Պատերազմ Արցախում
Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Փաշինյանի ուղերձը. Տեսանյութ

Ալմաթայի հռչակագիրն ու նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը ՀՀ անկախության հիմնական գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի՝ Խորհրդային Միությունից անկախացման քացաքական ու իրավական հիմքը, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձ հղելով ՀՀ անկախության օրվա առթիվ։

Ձեզ ենք ներկայացնում Փաշինյանի ուղերձն ամբողջությամբ.

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը: Անկախությունը, անկախ պետություն ունենալը, ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է, և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների ու տառապանքների գնով:

Սա ճշմարտություն է նաև մեր պարագայում. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Այո» ասաց Անկախությանը: Բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և աղքատության հետ: Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ:

Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են: Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որ ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կողմից:

Շատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը և նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնարար գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև այդ անկախացման հիմնարար սկզբունքները:

Եվ հետևաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետևանքներով:

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու՞ պիտի անցնենք փորձությունների այս ճանապարհը: Ասել, թե հանուն Անկախության՝ նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարևոր մասը: Որովհետև, անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման: Խոսքն ապագայի մեր սերունդների երջանկության մասին է:

Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը:

Այսօր էլ Հայաստանում հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ. ժողովրդավարությունը, տնտեսական և որևէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են:

Այդ պայմանների ամբողջականացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտություններից զերծ միջավայր: Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում և երաշխավորում է անվտանգությունը, ինչպես նաև անկախությունն ու ինքնիշխանությունը:

Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել ևս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղությունը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից:

Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին և ներքին ցնցումների միջով, և մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի:

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով: Հայաստանի Հանրապետության խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար և երջանիկ ապագան այն նպատակն է, հանուն որի կրում ենք այս փորձությունները, հանուն որի քայլում ենք այս ճանապարհով:

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>