«Ստեփանակերտում սկսվել են կրակոցները». Դավիթ Թորոսյան
«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեփանակերտի հարակից տարածքներում, նախնական տվյալներով հրաձգային զինատեսակների( հավանաբար ПК) կրակոցների ձայներ են լսվում։ Ըստ ունեցած տվյալների, սկսվել են կրակոցները 11:37»:
Քիչ առաջ նա մեկ այլ գրառում է կատարել. «Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել»:
***
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»: