Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր
Դիտել նաև
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
Ադրբեջանը գրոհում է Արցախի գրեթե բոլոր ուղղություններով (քարտեզում՝ մուգ կարմիրով հատվածը)։
Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր։
Չեմ ուզում չստուգված տեղեկություններ հրապարակել ադրբեջանական բանակի կողմից գրավված տարածքների մասին, բայց դրանք կան։ Ու գնալով շատանալու են։
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, երբ լրանա Հայաստանի անկախության հերթական՝ 32-րդ ամյակը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը բարձր տեքստեր կասի։ Մինչդեռ եթե այսօր Արցախն ընկնի, կավարտվի նաև Հայաստանի Հանրապետությունը։
Ու դա բոլորս ենք զգալու մեր կաշվի վրա։
Առանց բացառության բոլորս։
Դրա դեմն առնելու համար այսօր երեկոյան լինելու եմ Հանրապետության հրապարակում։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի Ֆեյսբուքյան էջից