Երկնքում լույսի ուժեղ բռնկումը նկարահանել են տեսախցիկները. Տեսանյութ
Մուրմանսկում տեսախցիկները ֆիքսել են երկնակամարում լույսի ուժեղ բռնկում, որը ինչպես ենթադրվում է, ընկնող երկնաքար է, հայտնում է RT հեռուստաալիքը:
Ըստ նույն աղբյուրի, Ֆինլանդիայի երկնքում նույնպես այդպիսի երևույթ է նկատվել:
Նշվում է, որ այս պահին Երկիր մոլորակը գտնվում է "երկնաքարերի անձրևի" շրջանում, որը ինտենսիվ կնկատվի հատկապես շաբաթ օրը: Սակայն մասնագետները չեն բացառում նաև, որ դա կարող է լինել պարզապես ընկնող հրթիռի այրվելու լույս, որը երևացել է մթնոլորտային շերտում, այս մասին գրում է Ria.ru -ն:
Zham.am

