Սպիտակ տունը հորդորում է Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Դիտել նաև
Բոլորին թվում է, թե այդ հաղթանակները լինելու են արագ, մինիմալ նեղություններով ու միանշանակ.
Սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Սուրբ Տաճարը կրկին կբացի իր դռները. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
Ցանկացած ավտորիտար կառավարում այս ավարտն է ունենում. Հովահաննես Ավետիսյան
Գործակալ պաշտոնյաները ժպիտները դեմքերին վայելում են կյանքը. ու՞մ հաշվին՝ Արցախի ու Հայաստանի տարածքների. իրավապաշտպան
Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին
ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ Անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուաթսոնի՝ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը և խաթարում խաղաղության հեռանկարները։ Մենք կապի մեջ ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի անհապաղ դեէսկալացիա համատեղ հորդորելու համար և կոչ անելու Ադրբեջանին ուղիղ երկխոսության գնալ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ»,- ասել է Անվտանգության խորհրդի խոսնակը։