Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը ստիպված է միջոցներ ձեռնարկել Ղարաբաղի հարցում
Թուրքիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Արցախում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Բաքուն ստիպված է միջոցներ ձեռնարկել իր տարածքում, որոնք անհրաժեշտ է համարում։
ԱԳՆ-ն նշում է, որ տարածաշրջանում խաղաղության միակ ճանապարհը Բաքվի և Երևանի միջև բանակցություններն են, որոնք միտված կլինեն արդյունքի։
«Ի պատասխան Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայկական ոչ լեգիտիմ զինված կազմավորումների կողմից երկար տարիներ շարունակվող զինված հարձակումների և սադրանքներին Ադրբեջանի զինվորականների և անվտանգության ուժերի դեմ՝ այսօր (սեպտեմբերի 19-ին) ադրբեջանական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել՝ ուղղված բացառապես ռազմական կազմավորումների դեմ։ Գրեթե երեք տարվա ընթացքում «Ղարաբաղյան երկրորդ» պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ստիպված է միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխան տարածքում»,– ասվում է հայտարարության մեջ։