«Հայկական անօրինական զինվшծ խմբավորումները» պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, իսկ «անօրինական ռեժիմը» պետք է ինքնալուծարվի. Ալիևի վարչակազմի հայտարարությունը
Պատրաստակամ ենք Եվլախում հանդիպելու հայ բնակչության ներկայացուցիչների հետ. այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հայտարարությունում:
««Հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am) դադարեցնելու համար «հայկական անօրինական զինված խմբավորումները» (չակերտները՝ Tert.am) պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ «անօրինական ռեժիմը» (չակերտները՝ Tert.am) պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am) կշարունակվեն մինչև վերջ», - ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ Ադրբեջանն այսօր զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Աղբյուր՝ Tert.am