ՀՀ փոխարտգործնախարար․ ՌԴ-ն նախապես տեղյակ չի եղել Բաքվի կողմից Արցախի դեմ նախապատրաստվող լայնածավալ գործողության մասին
Ռուսաստանը նախապես տեղյակ չի եղել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախապատրաստվող լայնածավալ ռազմական գործողության մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ իրեն այդ մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այսօր ԱԳՆ-ում հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների դեսպանների, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների հետ»,-ասաց փոխնախարարը։
Նրանց ներկայացվել է նաեւ ընդհանուր իրավիճակը։
«Բոլոր ուղղություններով շարունակվում են համապատասխան աշխատանքները ՝ բոլոր դեսպանատների ներգրավմամբ»,-հայտարարեց Սաֆարյանը։
Աղբյուր՝ NEWS.am